top of page

Նորություններ

Զատկի Սուրբ պատարագ2-1.jpg
Զատկի Սուրբ Պատարագ

Սիրելի բարեկամներ,

Սբ. Զատկի պատարագը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 10-ին ժ. 15:00՝

Հասցե՝
St. Nikolauskirche
Hansastraße 1, 68169 Mannheim

Խնդրում ենք պատրաստել հագնուցյալների անունով մի ցուցակ՝ պատարագի ժամանակ հիշատակելու համար և 10եվրո գումար։
Պատարագից հետո տեղի կունենա Սիրոյ սեղան եկեղեցուն կից սրահում (Waldhofstraße 143, 68169 Mannheim)

Ուրախ ենք ձեզ կրկին հանդիպել :
Հարգանքներով՝
Վարչություն

Համբարձման դաշտահանդես 2022

Grillfest web.jpg

Սիրելի բարեկամներ

 

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Համբարձման տոնին նվիրված մեր դաշտահանդեսին 26․05․2019 թ․ ժամը 11:00-ին Ալթլուսհայմում (Am Sportplatzweg 4, 68804 Altlußheim)։

Ձեզ հետ բերեք լավ տրամադրություն ու ժպիտներ :)

  • Բոլորին խնդրում ենք իրենց հետ բերել ուտելիք և խմիչք, տեղում ոչինչ չի վաճառվում։

  • Մուտքը չափահասների համար 3,00 €։

  • Մենք ձեզ կտրամադրենք աղբի համար տոպրակներ:

Մահվան լուր

Hamik Babakhanlu.jpg

Խորը ցավով տեղեկացանք, որ կյանքից հեռացավ Մանհայմի Արարատ մշակութային համայնքի վարչության նախկին և համայնքի բազմավաստակ անդամ Համիկ Բաբախանլուն։ Նա ակտիվ գործունեություն էր ցուցաբերում համանյքի աշխատանքներին, տոնական և ֆուտբոլային միջոցառումներին:
Մեծ վիշտ և տխրություն պատճառեց մեզ այս լուրը: Նրա աջակցությունը, սրտացավությունը, հավատարմությունն ու հայրենասիրությունը մեզ շատ կպակասեն:
Թող նրա հոգին հավիտենական լույսի մեջ լինի։

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 14:00 Կարլսդորֆ-Նոյհարդ քաղաքի գերեզմանատանը։ (Friedhof Neuthard, Friedhofstraße, 76689 Karlsdorf-Neuthard)

Խնդրում ենք այցելուներին կրել FFP-դիմակ:

Նոր հասցե

Միության սիրելի անդամներ և բարեկամներ,

 

մեր միության հավաքատեղի հասցեն փոխվել է։ Այսուհետ կհանդիպենք Սբ․ Բոնիֆացիուս եկեղեցու հավաքների սրահում (Nebeniusstraße 3-6, 68167 Mannheim)։

 

Հանդիպումների ժամանակացույցը կհրապարակվի, երբ համաճարակի հետ կապված իրավիճակն ավելի ապահով դառնա։

 

19․07․2020-ին նախատեսված Վարդավառի տոնը ցավոք չի կայանա։

 

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Մահվան լուր

Ցավով տեղեկացանք, որ մահացել է մեր Միության նախկին Ատենապետ Անդրանիկ Մարգարյանը։ Մանհայմի Արարատ Մշակութային Միության վարչության և միության բոլոր անդամների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունը։

Ցավակցությունները խնդրում ենք հայտնել սույն հեռախոսահամարով 06241/34537։

Ամանորյա երեկո 2020

Silvesterparty 2020 ARM.jpg

Խորովածի երեկո Ֆիրնհայմում 2019

Հասցե՝ Grillhaus Viernheim Am Sandhöfer Weg 4, 68519, Viernheim

Վարդավառի դաշտահանդես 2019

für_Webseite_bearbeitet.jpg

Սիրելի բարեկամներ


Հուլիսի 28-ին հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Վարդավառին նվիրված մեր դաշտահանդեսին։

  • Բոլորին խնդրում ենք իրենց հետ բերել ուտելիք և խմիչք, տեղում ոչինչ չի վաճառվում։

  • Մուտքը չափահասների համար 3,00 €։

  • Մենք ձեզ կտրամադրենք աղբի համար տոպրակներ:

։ 

Համբարձման դաշտահանդես 2019

Համբարձում3.jpg

Սիրելի բարեկամներ


Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Համբարձման տոնին նվիրված մեր դաշտահանդեսին։

  • Բոլորին խնդրում ենք իրենց հետ բերել ուտելիք և խմիչք, տեղում ոչինչ չի վաճառվում։

  • Մուտքը չափահասների համար 3,00 €։

  • Մենք ձեզ կտրամադրենք աղբի համար տոպրակներ:

։ 

Նոր վարչություն

Միության սիրելի անդամներ, հարգելի ընկերներ

 

Ցանկանում ենք տեղեկացնել, որ սույն թվականի մարտի 17-ին տեղի ունեցավ մեր միության վարչության ընտրույթունների երկրորդ փուլը, և ի ուրախություն բոլորիս, այս անգամ ընտրվեց և կազմավորվեց նոր վարչություն հաջորդ երկու տարիների համար։ Նոր վարչության անդամներն են՝

  • Առաջին նախագահ՝  Զոհրապ Գազանճէան

  • Երկրորդ Նախագահ՝  Քրիստինա Մարգարյան

  • Գանձապահ՝ Օսեփ Կասպար

                                                                                                 

Հարգանքներով ՝

Վարչություն

Քրիստոս Յարեաւ Ի Մեռելոց
Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի 

Միության սիրելի անդամներ, հարգելի ընկերներ

2019 թվականի ապրիլի 22-ին ժամը 14.00-ին տեղի կունենան Ս. Զատկի և Մեռելոցի արարողությունները Մաննհայմի “Herz - Jesu“ եկեղեցում: Խնդրում ենք ցանկացողներին պատրաստել հագուցյալների անունով մի ցուցակ, պատարագի ժամանակ հիշատակելու համար: Ցանկալի է դրամական նվիրատվություն։

 

Պատարագից հետո Միության հավաքավայրում տեղի կունենա Սիրոյ սեղան:

                                                                                                             

Հարգանքներով ՝

Վարչություն                                                                 

Ս. Պատարագ

Adresse:

Pestalozzistraße 19 (Eingang Mittelstraße)

68169 Mannheim

bottom of page